Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    569
    581

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով․ «Ժողովուրդ»

08 Հուլիս, 2020 08:29
Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է անցկացնելու, որի օրակարգում ընդգրկված է նաեւ «Դատախազության մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Աննա Կարապետյանն ու Վլադիմիր Վարդանյանն առաջարկում են ամրագրել, որ դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով: Բանն այն է, որ այժմ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաց մրցույթն անցկացնում է դատախազության որակավորման հանձնաժողովը տարին մեկ անգամ, որպես կանոն, յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Եվ, ահա, պատգամավորները նախագծի հիմնավորման մեջ նկատում են, որ արտահերթ մրցույթ անցկացնելու հնարավորություն տալու հարցը հրատապ է, քանի որ քրեական գործերի շարունակական աճ է, իսկ դատախազներն էլ գերծանրաբեռնված են:

Ավելին, նախագծից տեղեկանում ենք, որ 2008 թվականից ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել, եւ եթե 2008 թվականին նախատեսված է եղել 337 դատախազական հաստիք, ապա 2019 թվականի մայիսի 15-ի դրությամբ առկա է 351 հաստիք: Եվ, ահա, այս տարվա հունիսի 1-ի վարչապետի որոշմամբ՝ հաստիքների առավելագույն շեմ է սահմանվել 726-ը՝ այն բարձրացնելով 73-ով, եւ դրա մեծամասնությունն էլ կհամալրվի հենց դատախազներով: Նաեւ սրանով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացնել անցկացնել արտահերթ բաց մրցույթ, իսկ գործող օրենքով այն միայն մեկ անգամ կարող էր անցկացվել»:

 
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին