Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորումի պատճառով նիստը չի կայացել. «Հրապարակ»

08 Հուլիս, 2020 08:22
ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորումի պատճառով նիստը չի կայացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ քվորում չունեցող ՍԴ նիստերին մասնակցել է 4 դատավոր, Քոչարյանին վերաբերող նիստին՝ 3․ Աշոտ Խաչատրյանը, Արման Դիլանյանը, Արայիկ Թունյանը։ Իսկ Վահե Գրիգորյանն իրավունք չուներ մասնակցելու, որովհետեւ մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչն է եղել։ Մյուս նիստերին չորսն էլ մասնակցել են, հրավիրվել է նիստի քարտուղարը, արձանագրել, որ քվորում չկա։

«ՍԴ պատմության մեջ առաջին անգամ նիստը չի կայացել` քվորումի պատճառով, հաջորդ նիստը հուլիսի 14-ին է, մյուսը` օգոստոսի 25-ին»,- ասաց ՍԴ մեր աղբյուրը: Կկայանա՞ն։ «Դժվար է ասել․ ելնելով այս իշխանությունների արագության բարոմետրից` չի բացառվում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին