Կարևոր իրադարձություններ

Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ»

08 Հուլիս, 2020 07:59
Թշնամական հարաբերությունները շարունակվում են. Մասիսի ծեծկռտուքի հետքերով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Մասիս քաղաքում նախօրեին «ռազբորկա» է տեղի ունեցել նախկին ՀՀԿ-ական, այժմ հեղափոխականների դաշտում գործող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայտնի եղբոր՝ Գոռի, եւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդու՝ Նվեր Մուրադյանի միջեւ։ Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 8 հոգու՝ Գոռ Համբարձումյանին ու նրա «կամանդին», որոնք հայտնի են մականուններով՝  Զիբիլի Գոռիկ, Խուճուճ Կարեն եւ այլն։ Բերման է ենթարկվել նաեւ Մուրադյանի որդին՝ Նվերը։ Բացատրություն վերցնելուց հետո բաց են թողել։

Մեզ չհաջողվեց պարզել, թե միջադեպն ինչից է ծագել, սակայն այս 2 խմբի միջեւ տեւական ժամանակ է՝ թշնամական հարաբերություններ են հաստատված։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ միջադեպի վերաբերյալ Մասիսի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ավելին չմանրամասնեցին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին