Կարևոր իրադարձություններ

Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

08 Հուլիս, 2020 00:14
Իջևանում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել․ փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Աչաջուր գյուղում ստուգել են նույն գյուղի 32-ամյա մի բնակչի 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Այս մասին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսության տարածքից:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

 

Լրահոս

Դիտել ավելին