Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    569
    581

  • RUB

    6,45
    6,75

Կարևոր իրադարձություններ

Հիշե՛ք, մենք հաշվել ենք ձեր բոլորի ատամները, նաև նրանք, որոնք նոր եք իմպլանտավորել․ Արման Բաբաջանյան

07 Հուլիս, 2020 23:47
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հիշե՛ք, մենք հաշվել ենք ձեր բոլորի ատամները, նաև նրանք, որոնք նոր եք իմպլանտավորել․ Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շաբաթներ առաջ ուղիղ տեսակապի միջոցով խոսել էի դատական համակարգում խայտառակ իրավիճակի մասին։ Իմ խոսքում մասնավորապես վկայաբերել էի քրեական աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) դեմ մի աղմկահարույց քրեական գործով դատարանի կողմից կայացված արդարացման ակտի մասին։ Մասնավորապես հիշատակել էի այդ գործով դատավորին՝ որոշ մանրամասներ էի ներկայացրել, որոնց մի մասն ինձ հասու էին դարձել մեր հայրենակիցների կողմից ուղարկված անձնական նամակների միջոցով։

Իմ խոսքից մինչև սրտի խորքը վիրավորված սույն դատավորը՝ 1999թ․ հունվարի 5-ից Ռոբերտ Քոչարյանի կողմից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակված և շուրջ 21 տարի այդ պաշտոնը զբաղեցնող Հրաչիկ Սարգսյանը, իմ դեմ քրեական գործ հարուցելու պահանջով դինել էր ՀՔԾ։ Օրերս հայտնի դարձավ, որ դիմումը ՀՔԾ-ն մերժել է։

Հրաչիկ Սարգսյանին, դատական համակարգի կոռումպացված ու հանցավոր կապերի մեջ գտնվող դատավորներին ուզում եմ հայտնել, որ տեղյակ ենք ձեզանից շատերի հանցավոր կապերի և անցյալում ու նաև հիմա ձեր կոռուպցիոն կապերի մասին։

Հայաստանի քաղաքացիներին կեղեքելով՝ ձեր և ձեր ընտանիքի անդամների անուններով ձևակերպված ունեցվածքը ևս մեր ուշադրության կենտրոնում է։ Դրանք հատ-հատ բացահայտելու և ներկայացնելու ենք հանրությանը։

Հիշե՛ք, մենք հաշվել ենք ձեր բոլորի ատամները, նաև նրանք, որոնք նոր եք իմպլանտավորել։ Բոլոր հանցագործ դատավորները, քրեական և կոռուպցիոն կապերի մեջ թաթախված դատավորները դուրս են շպրտվելու դատական համակարգից։

Ոչ ԲԴԽ-ն, ոչ ամենակոռումպացված և քրեական կապերով արատավորված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը, ոչ քոչարյաններն ու վանեցյանները ձեզ չեն փրկելու»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին