Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ ղեկավար

07 Հուլիս, 2020 23:33
Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին․ ԱՀԿ ղեկավար

Կորոնավիրուսային համավարակն աշխարհում դեռ չի հասել իր գագաթնակետին: Այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Հեբրայեսուսը, գրում է TASS լրատվական գործակալությունը:

Գեբրեյեսուսի խոսքով՝ վարակի բռնկման սկզբում 12 շաբաթվա ընթացքում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 400 հազար դեպք: Այն ինչ միայն անցած հանգստյան օրերի ընթացքում աշխարհում արձանագրվել է 400 հազար դեպք:

Պաշտոնյան ընդգծել է, որ համավարակ թափն ավելանում է․

«Ներկայում ամբողջ աշխարհում գրանցվել է վարակման 11,4 մլն դեպք, ավելի քան 535 հազար մարդ մահացել է, դա նշանակում է, որ վարակման 11,4 մլն դեպք է գրանցվել։ Այն ժամանակ, երբ մահացության մակարդակը գլոբալ մակարդակով նվազել է, որոշ երկրներ զգալիորեն առաջընթաց են գրանցել կորոնավիրուսից մահերի թվի կրճատման ուղղությամբ, մինչդեռ այլ երկրներում մահացությունը շարունակում է աճել»,- նշել է Հեբրայեսուսը:

Հեբրայեսուսը նաև նշել է, որ չնայած արձանագրված բարձր թվերի մահացության մակարդակը գլոբալ մասշտաբով կայունացել է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին