Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

07 Հուլիս, 2020 22:30
ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ծանուցել է ԱՀԿ-ից պաշտոնապես դուրս գալու մասին

ԱՄՆ Կոնգրեսը նախագահ Դոնալդ Թրամփից ծանուցում է ստացել այն մասին, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է գալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։ Այս մասին այսօր Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ամերիկացի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսիի նահանգից)։

«Կոնգրեսը ծանուցում է ստացել, որ Միացյալ Նահանգների նախագահը պանդեմիայի թեժ շրջանում, պաշտոնապես դուրս է բերել ԱՄՆ-ին ԱՀԿ-ի կազմից։ Ասել, որ COVID-ին Թրամփի պատասխանը քաոսային է և անհետևողական, նշանակում է ոչինչ չասել։ Դա չի պաշտպանի ոչ ԱՄՆ-ի շահերը, ոչ ամերիկացիների կյանքը. ամերիկացիները հիվանդ կմնան, իսկ Ամերիկան միայնակ կլինի», - ասված է Մենենդեսի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թրամփը Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրայեսուսին նամակ էր ուղարկել, որում սպառնացել էր դադարեցնել ֆինանսավորումը եւ վերանայել անդամակցությունը, եթե ԱՀԿ-ն մեկ ամսվա ընթացքում բարեփոխումներ չիրականացնի: Նրա խոսքով ՝ ամերիկյան վարչակազմը գտել է կորոնավիրուսի պանդեմիային կազմակերպության անհաջող արձագանքման փաստերը։  

 

Լրահոս

Դիտել ավելին