Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

07 Հուլիս, 2020 21:48
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Երեկ՝ հուլիսի 6-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Վարդենիսի Ազգալդյան փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Մեծ Մասրիկ գյուղի 39-ամյա մի բնակչի։  Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվեց չորացված, մանրացված կանեփանման զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ զանգվածը թմրանյութ է, իր օգտագործման համար է։

Ոստիկանության Վարդենիսի բաժնի և Վարդենիսի ՌՈ բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը տան խորդանոցից իրավապահներին ներկայացրեց մանրացված կանեփանման զանգված, նաև մատնացույց արեց տնամերձ հողամասում վայրաճած կանեփի բույսեր, որոնք փաթեթավորվել և ուղարկվել են փորձաքննության։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

 

Լրահոս

Դիտել ավելին