Կարևոր իրադարձություններ

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 քաղաքացի․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

07 Հուլիս, 2020 21:35
Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 քաղաքացի․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել․

«Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում հուլիսի 7-ին «Ural Airlines» ավիաընկերությունը իրականացրել է չարթերային թռիչքներ Երևան – Կրասնոդար և Երևան-Ժուկովսկի երթուղիներով։ Այդ չվերթներով ևս 291 ՌԴ քաղաքացի վերադարձել է Ռուսաստան:

Դեսպանատան հյուպատոսական բաժնի դիվանագետները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում քաղաքացիներին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: 

Ընդհանուր առմամբ՝ Հայաստանից Ռուսաստան է վերադարձել 2167 մարդ:

ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադառձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին