Կարևոր իրադարձություններ

Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ն ու մոտոցիկլետը․ կա տուժած

07 Հուլիս, 2020 21:10
Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz»-ն ու մոտոցիկլետը․ կա տուժած

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 16:08-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հովհաննես Մ․) և մոտոցիկլետը (վարորդ՝ Վարդան Գ․)։

Փրկարարները մոտոցիկլետի ուղևոր Արմինե Գ․-ին (ծնված 2003 թ․) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին