Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Սյունիքի մարզում․ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

07 Հուլիս, 2020 20:36
Հրդեհ Սյունիքի մարզում․ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 14։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Շահումյան թաղամասում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին։ Այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին