Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

07 Հուլիս, 2020 20:15
Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կորոնավիրուսային թեստի պատասխանը դրական է: Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ղեկավարն ինքը, գրում է ТАСС-ը։

Երկուշաբթի Բոլսոնարուն հայտնել էր, որ իր մոտ ի հայտ են եկել COVID-19-ին բնորոշ ախտանշաններ: Մասնավորապես, նրա ջերմաստիճանը բարձրացել է մինչեւ 38 աստիճան, իսկ թթվածնի հագեցվածության տոկոսը նվազել է մինչեւ 96 տոկոս։ Բոլսոնարի խոսքով ՝ բուժման համար նա սկսել է հիդրոքսիխլորոխին ընդունել ։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը:

Բրազիլիայի նախագահը չեղարկել է ծրագրված բոլոր հանդիպումները կորոնավիրուսային վարակի ախտանշանների պատճառով։

Բրազիլիայի նախագահը ցանկանում է արագ բացել երկրի տնտեսությունը՝ նշելով, որ վիրուսը վտանգավոր չէ բնակչության մեծ մասի համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին