Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով վարակվածության մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, 55 շահառուներ են վարակվել, կա նաև մահացած

07 Հուլիս, 2020 19:45
Կորոնավիրուսով վարակվածության մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, 55 շահառուներ են վարակվել, կա նաև մահացած

Aravot.am-ի տեղեկություններով, վարակվածության հիվանդանալու մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում, ընդ որում՝ վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ աշխատակիցներ։ 

Աղբյուրի տեղեկություններով, թեստավորել են 150 խնամվողների եւ 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանը, ցավոք, եղել է դրական։

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը հաստատել է այդ տեղեկությունը։ Նա նշել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաեւ մայրաքաղաքում եւ Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։



 

Լրահոս

Դիտել ավելին