Կարևոր իրադարձություններ

Երանոս գյուղում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկար)

07 Հուլիս, 2020 19:22
Երանոս գյուղում «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենա է այրվել (լուսանկար)

Այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 16:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղի պոլիկլինիկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 11-րդ փողոցի թիվ 54 հասցեում գտնվող պոլիկլինիկայի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:30-ին: Այրվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին