Կարևոր իրադարձություններ

Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է․ «Հայկական Ժամանակ»

07 Հուլիս, 2020 19:05
Նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը կալանավորվել է․ «Հայկական Ժամանակ»

Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

Տեղեկությունը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ, գնդապետ Արթուր Գևորգյանը:

Հարցին, թե կոնկրետ ի՞նչ մեղադրանք է առաջադրվել նրան, Գևորգյանը պատասխանել է, որ մանրամասնել կկարողանա ավելի ուշ:

Ընտրակաշառքի գործով, հիշեցնենք, կալանավորված է նաև ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին