Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519,5
    524,5

  • EUR

    628
    640

  • RUB

    6,99
    7,23

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

07 Հուլիս, 2020 18:58
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Աբե Շինձոյին Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ցավով տեղեկացա Ճապոնիայի Կյուշու կղզուն պատուհասած ավերիչ ջրհեղեղի և սողանքների մասին: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ տասնյակ մարդկային զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Վստահ եմ, որ Ճապոնիայի կառավարության կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն վերացնել այս արհավիրքի հետևանքները:

Վշտակցելով Ճապոնիայի ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»:

Լրահոս

Դիտել ավելին