Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց դատաքննություն անցնելու դատախազների միջնորդությունը

07 Հուլիս, 2020 18:50
Դատարանը մերժեց դատաքննություն անցնելու դատախազների միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, որոշեց չբավարարել դատախազների միջնորդությունը, որով նրանք պահանջում էին անցնել դատաքննության փուլին։

Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Բաղդասարյանը միջնորդել էր բոլոր ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել իրավունքի չարաշահում, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական ենթափուլն ու հնարավորություն տալ անցնել դատաքննության:

Դատավորը նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում դատավարության կողմերի միջնորդություն ներկայացնելու որևէ սահմանափակում չկա, ինչպես նաև չկա համապատասխան կարգավորում։



 

 
 

Լրահոս

Դիտել ավելին