Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

07 Հուլիս, 2020 18:39
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գործով Վերքննիչ բողոքների քննությունն ավարտվեց։ 

Դատական նիստին Ծառուկյանը չէր մասնակցում, հիշեցնենք, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ Գագիկ Ծառուկյանը չի ցանցակցել, որ նիտսերը հետաձգվեն, ուստի, խնդրել է, որ դրանք անցկացվեն առանց իր մասնակցության:

Ծառուկյանի պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը նշեց, որ որոշումը կհրապարակվի վաղը՝ հուլիսի 8-ին:

Հիշեցնենք, որ ՀՀ Դատախազությունը բողոքարկում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատախազությունը ՀՀ Վերաքննիչ դատարանից պահանջում է  բեկանել այն և  կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին