Կարևոր իրադարձություններ

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

07 Հուլիս, 2020 18:22
«Հայփոստ» ՓԲ ընկերությունը նոր  գլխավոր տնօրեն ունի

Նախօրեին՝ հուլիսի 6-ին, «Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի նիստին կայացած մրցույթի արդյունքներով՝ «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել և նշանակվել է Հայկ Կարապետյանը: Նշենք, որ Հայկ Կարապետյանը սույն թվականի ապրիլի 20-ից իրականացրել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պարտականությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության տարածած հաղորդագրությունից։

Ներկայացնում ենք Հայկ Կարապետյանի կենսագրական տվյալները․

Աշխատանքային փորձ

2019թ. հուլիս — 2020 թ. ապրիլ

Round Bank («Բանկ Ռաունդ» ՍՊԸ) ք․ Մոսկվա,

Պրոդուկտների գծով տնօրեն, տնօրենների խորհրդի անդամ

 2016թ. օգոստոս  —2019թ.  հունվար 

Beeline VEON GROUP («ՎԵՈՆ Արմենիա»  ՓԲԸ) ք․ Երևան,

Կոմերցիոն տնօրեն 

2014թ. հոկտեմբեր —2016թ.  օգոստոս

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Ֆինանսական ծառայությունների գծով տնօրեն

2011թ. հոկտեմբեր —2014թ.  սեպտեմբեր

MEGAFON («ՄեգաՖոն» ՀԲԸ), ք․ Մոսկվա

Մանրածախ ֆինանսական պրոդուկտների գծով ղեկավար

2010թ. օգոստոս - 2011 թ. սեպտեմբեր

MTT, Multiregional Transit Telecom, (Միջտարածաշրջանային ՏրանզիտՏելեկոմ ԲԲԸ), ք․ Մոսկվա

Ինտերնետային բիզնեսի նախագծերի բաժնի տնօրեն

2008թ. օգոստոս - 2010 թ. օգոստոս

Viva-Cell MTS ՄՏՍ Հայաստան («Ղ-Տելեկոմ» ՓԲԸ), ք․ Երևան

Առաքման ուղիների գծով ավագ  համակարգող

2007թ. մայիս - 2008 թ. օգոստոս

Qiwi (Qiwi-Հայաստան) Երևան,

Տնօրեն

2006թ․ հուլիս - 2007 թ.մայիս

Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը Մոսկվայում

Հատուկ նախագծերի գծով ներկայացուցչության ղեկավարի տեղակալ

Կրթություն

Ն.Է. Բաումանի անվան Մոսկվայի Պետական Տեխնիկական Համալսարան, Ինֆորմատիկայի և կառավարման համակարգերի ինժեներ մասնագիտությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին