Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ տեսուչները 24 և 48 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում

07 Հուլիս, 2020 18:04
ՍԱՏՄ տեսուչները 24 և 48 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, այսօր՝ 07.07.2020թ, ստուգայցեր և կրկնայցեր է իրականացրել մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում: ՍԱՏՄ տեսուչների վերահսկողության տիրույթում հայտնված սննդամթերքի իրացման, արտադրության կամ հանրային սննդի որևէ կազմակերպությունում խախտում չի հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Մշտադիտարկումներ անցկացվել են հանրապետության ողջ տարածքում:

ՍԱՏՄ տեսուչներն այսօր 24 ժամով կասեցրել են հինգ տասնյակից ավելի օբյեկտների գործունեությունը մարզերում: Մի քանի տնտեսավարողների աշխատանքը դադարեցվել է 48 ժամով:

Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի գործողությունների արդյունքը փաստում է, որ սննդի շղթայում գործող բիզնեսը պատասխանատվությամբ է մոտենում Կորոնավարակի (Covid 19) դեմ պայքարին. խախտումները պակասում են:

 

 

Լրահոս

Դիտել ավելին