Կարևոր իրադարձություններ

Բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

07 Հուլիս, 2020 17:04
Բարեկարգվում է Ջերմուկի զբոսայգին

Ջերմուկի քաղաքային զբոսայգին ժամանակակից, հարմարավետ և բարեկարգ տեսք կունենա:

215 մլն. դրամով իրականացվում են  Ջերմուկի Քաղաքային զբոսայգու բարեկարգման, հեծանվային ուղու  և սանհանգույցի կառուցման աշխատանքները:
 
12 հեկտար  մակերեսում նախատեսված է մուտքերի եւ անցուղիների սալիկապատում ու ավազապատում, նոր նստարանների ու աղբամանների տեղադրում, հասարակական զուգարանի կառուցում:

Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝  ՀՀ կառավարության միջոցներով: 

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

 

Լրահոս

Դիտել ավելին