Կարևոր իրադարձություններ

Շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում․ Մակունց

07 Հուլիս, 2020 14:41
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում․ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանի հետ այսօր շրջել ենք Աջափնյակ վարչական շրջանի երկու թաղամասերում։

Ֆիզիկայի թաղամասը բնակիչների և թաղապետարանի համատեղ համագործակցությունը իրապես օրինակելի է, որը լիահույս եմ վարակիչ կլինի նաև այլ թաղամասերի համար։ Բնակիչներն իրենց նախաձեռնությամբ սկսել են բարեկարգման աշխատանքներ, որոնք աջակցություն են ստացել թաղապետարանի կողմից։ Նախատեսվում են առանձին հատվածներում ոչ միայն սալիկապատման, այլև մաքրման ու կանաչապատման աշխատանքներ իրականացնել։ Շնորհակալություն թաղամասի բոլոր նախաձեռնող ու ներգրավված բնակիչներին։

Եղանք նաև 16-րդ թաղամասում։ Թաղապետարանը պլանավորում է այս տարվանից սկսած յուրաքանչյուր տարի բոլոր օղակների բակերում հերթով սկսել հիմնանորոգման աշխատանքներ։ 2020թ․-ի համար հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն 2-րդ շղթայից։ Արդեն հայտարարված է մրցույթ, որը շուտով կամփոփվի, և օգոստոսի կեսից հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը կտրվի։ Նախատեսված է 130 մլն դրամ բյուջե, որը կներառի նաև այգու ոռոգման հարցերի կարգավորումը։ Հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն ամենաուշը մինչև տարեվերջ»։

 

Լրահոս

Դիտել ավելին