Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասնակիցները պատմել են իրենց ինքնազգացողութան մասին

07 Հուլիս, 2020 12:43
ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման մասնակիցները պատմել են իրենց ինքնազգացողութան մասին

ՌԴ պաշտպանության նախարարության կողմից Գամալեյի համաճարակաբանության և մանրէաբանության հետազոտությունների ազգային կենտրոնի հետ համատեղ անցկացվող կորոնավիրուսային պատվաստանյութերի փորձարկումների մասնակիցների երկրորդ խմբի վիճակը ստաբիլ լավ է: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից:

Բոլոր կամավորները գտնվում են մշտական ​​բժշկական հսկողության ներքո: Ամեն օր չափում են նրանց արյան ճնշումը, զարկերակը, ջերմաստիճանը, իրականացնում են աուսկուլտացիա և ուսումնասիրում են ներարկման հատվածը:

«Լաբորատոր և գործիքային ուսումնասիրություննեն իրականացվում են անհրաժեշտ թեստերի արձանագրության համաձայն»,- հավելում է մամուլի ծառայությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին