Կարևոր իրադարձություններ

Երկկողմանի թոքաբորբ ունենալն արդեն ուղիղ բժշկական ցուցում է, որ մարդը պետք է թեստավորվի․ Թորոսյան

07 Հուլիս, 2020 12:20
Երկկողմանի թոքաբորբ ունենալն արդեն ուղիղ  բժշկական ցուցում է, որ մարդը պետք է թեստավորվի․ Թորոսյան

 ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հուլիսի 7-ին կայացած ամուլի ասուլիսի ժամանակ  անդրադառնալով այն հարցին, թե   լինում են դեպքեր, երբ մարդն ունի երկկողմանի թոքաբորբ, բայց նրան չեն թեստավորում, ընդգծեց․ «Եթե մարդն ունի թոքաբորբ, դա արդեն ուղիղ բժշկական ցուցում է, որ նա պետք է թեստավորվի:  Հնարավոր է, որ բժիշկն ասի՝ իմաստ չունի թեստ անելու, ակնհայտորեն դու վարակված ես, ի դեպ, այլ երկրներում էլ է եղել, որ ենթադրենք ընտանիքի մի անդամը վարակված է եղել, մյուս անդամների մոտ ակնհայտ սիմպտոմներ են եղել, ընդունված է եղել չթեստավորել: Եթե բուժումն անցնում է տանը, իրոնք, կարծես, անիմաստ է դառնում թեստավորումը, մանավանդ որ գիտես, որ 14 օր տանը պետք է մնաս: Այլ է խնդիրը, որ մարդը պետք է հիվանդանոց պառկի: Այդ դեպքում պետք է հավաստիանանք, որ նա ունի այդ հիվանդությունը»,-ասաց նախարարը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին