Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կմիանան․ նախարար

07 Հուլիս, 2020 11:50
Կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կմիանան․ նախարար

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին կմիանան նոր հիվանդանոցներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին,  մամուլի ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարն ասաց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ զբաղված, այն տեղերըմ որոնք ազատ են, շատ արագ զբաղեցվում են պացիենտների կողմից։ «Այդ գործընթացը արդեն երկար ամիսներ շարունակում ենք, չնայած որ մահճակալային ֆոնդի ծավալումը շարունակվում է: Նոր հիվանդանոցներ ենք ունենալու՝ միացված կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»,-ասաց նախարարը: 

Նախարարն անդրադարձավ նաև այն փաստին, թե ինչով է պայմանավորված վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքերի ցածր ցուցանիշը․ «Այս ցածր տոկոսը պայմանավորված է հիմնականում կատարված թեստերի քիչ թվով: Իսկ քիչ թիվը պայմանավորված է կիրակի և երկուշաբթի օրով: Արդեն երկար ժամանակ է, որ երկուշաբթի օրերը դիտում ենք ցածր թվեր, շաբաթը նոր է սկսվում և երեքշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի նոր թվերը մեծանում են և դառնում մեր հնարավոր մաքսիմալ հզորությանը համապատասխան՝ մոտ 2500 թեստին համապատասխան»,-ասաց Արսեն Թորոսյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին