Կարևոր իրադարձություններ

Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով նիստը

07 Հուլիս, 2020 10:53
Վերաքննիչ դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի գործով նիստը

Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով իր պաշտպանների և ՀՀ դատախազության բողոքները։

Հիշեցնենք, որ ՀՀ Դատախազությունը բողոքարկում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։ Դատախազությունը ՀՀ Վերաքննիչ դատարանից պահանջում է  բեկանել այն և  կալանավորել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Գագիկ Ծառուկյանի փաստաբանական  թիմը կարծում է,  որ չկա որևէ ապացույց,  որը կհիմնավորի այն հանգամանքը, որ Ծառուկյանն առնչություն ունի այդ քրեական գործի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին