Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

07 Հուլիս, 2020 00:29
Կոտայքի մարզում Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը

Հուլիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 22:15-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը Զովունի գյուղի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե էլեկտրասյանը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, պոկվել են նաև բարձրավոլտ էլեկտրալարերը:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին