Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում չինական վիրուսից մահացության մակարդակը 39%-ով նվազել է․ Դոնալդ Թրամփ

06 Հուլիս, 2020 23:26
ԱՄՆ-ում չինական վիրուսից մահացության մակարդակը 39%-ով նվազել է․ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացության մակարդակը նվազել է 39%-ով։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Չինական վիրուսից մահերը 39%-ով նվազել են, իսկ մեր հրաշալի թեստավորման համակարգը շարունակում է զգալիորեն առաջատար է աշխարհում։ Ինչու կեղծ ԶԼՄ-ները չեն հայտնում, որ մահացությունը նվազել է: Միայն այն պատճառով, որ դրանք իսկապես կեղծ ԶԼՄ-ներ են»,- գրել է ԱՄՆ ղեկավարը։

Թրամփի տվյալներով՝ հիվանդությունից մահացությունն ԱՄՆ-ում գրեթե ամենացածր մակարդակն է աշխարհում:

«Բացի այդ, ԱՄՆ-ում մահերի թիվը զգալիորեն նվազել է, համաճարակի գագաթնակետի համեմատությամբ՝ 10 անգամ», - հավելել է Թրամփը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին