Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

06 Հուլիս, 2020 22:36
Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 8-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 7-8-ը կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 6-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 9-11-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-19 մ/վ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին