Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

06 Հուլիս, 2020 21:59
Հեղինակ՝ Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունցը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի և փոխդեսպանի հանձնակատարի հետ

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Այսօր հանդիպել եմ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանի եւ փոխդեսպանի հանձնակատար Ստիվ Դոցի հետ։

Խոսել ենք նախորդ շաբաթ Միացյալ Թագավորության խորհրդարանում ՄԹ-Հայաստան խորհրդարանական խմբի ձեւավորման վերաբերյալ։ Խմբի ղեկավար է ընտրվել Պահպանողական կուսակցության պատգամավոր Թիմ Լոթընը։ Բարոնուհի Քերոլայն Քոքսը (Լորդերի պալատ) ընդգրկվել է խմբում որպես համանախագահ, պատգամավորներ Էնդրյու Ռոզինդելը, Ջեյմս Գրեյը, Մարկ Փրիթչարդը, Ֆերյալ Քլարկը՝ որպես փոխնախագահներ, և Ջեյմս Մյուրեյը՝ որպես պատասխանատու Լիազոր։ Միացյալ Թագավորության Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անեթ Մոսկոֆյանը նշանակվել է խմբի քարտուղար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու բարեկամական խմբերի միջեւ կազմակերպել առցանց հանդիպում։

Անդրադարձել ենք Միացյալ Թագավորության աջակցությամբ Ազգային ժողովում իրականացվող բարեփոխումներին՝ մասնավորապես կարեւորելով փորձագիտական հարթակների ստեղծումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ մեր երկրում բարեփոխումներին առնչվող հարցեր»։

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят и на улице

На изображении может находиться: один или несколько человек, костюм и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди сидят, костюм, борода и на улице

На изображении может находиться: 1 человек, сидит

 

Լրահոս

Դիտել ավելին