Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել և պատասխանել․ «Հայկական Ժամանակ»

06 Հուլիս, 2020 20:39
Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը ՄԻԵԴ-ից հարցադրումներ է ստացել և պատասխանել․ «Հայկական Ժամանակ»

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը «Հայկական Ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ և այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:  

«ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- աղբյուրի հետ զրույցում նշել է Խաչատրյանը։

Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում։

 
 

Լրահոս

Դիտել ավելին