Կարևոր իրադարձություններ

Առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

06 Հուլիս, 2020 19:04
Առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը. Նիկոլ Փաշինյան

Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի: Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ արտակարգ դրության ռեժիմը չերկարաձգեու միակ երաշխիք կարող է լինել մարդկանց անհատական ջանքը հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում։ Եթե այդպես չլինի, ու օրական գրանցվող վարակման դեպքերի թիվը հասնի 8-9 հարյուրի, ապա իրենք ստիպված կլինեն ավելի ցնցումային միջոցներ կիրառել։

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին