Կարևոր իրադարձություններ

Կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

06 Հուլիս, 2020 18:58
Կայացվել է 4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 5-ի դրությամբ կայացվել է  4177 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 43814 ստուգում, որից միայն 221-ը՝ նշված օրը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը ևՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։ 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին