Կարևոր իրադարձություններ

Այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է․ Արսեն Թորոսյան

06 Հուլիս, 2020 18:50
Այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է․ Արսեն Թորոսյան

Հայաստանում շաբաթ և կիրակի օրերին մոտ 1000 վարակման դեպք է գրանցվել։ Ավելի շատ դեպքեր գրանցվել են շաբաթ օրը, քանի որ այդ օրը արված թեստավորումները ավելի շատ են եղել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 6-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ընդհանուր թեստավորումների քանակի համեմատությամբ վարակման հաստատված դեպքերի հարաբերակցությունը մոտ 30 տոկոս է։ Դա մի կողմից լավ է, քանի որ տոկոսը հաստատուն է, չի ավելանում։ Մյուս կողմից, սակայն, նախարարը նշեց, որ վարակվածների բավական մեծ թիվ է դա նշանակում, ինչը վատ է։

Մահճակալային տեղերի թիվը հասցվել է 2600-ի, և դրանցից 300-ը վերականդանացման բաժանմունքներում են։ Երկու դեպքում էլ շատ բարձր է այդ տեղերի զբաղվածության մակարդակը։

Այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մոտ 650-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում է։ Նրանցից 47-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։ Ըստ Թորոսյանի՝ կարևոր է, որ չկա որևէ մարդ, որ սպասում է հոսպիտալացման ու չի հոսպիտալացվում»,- նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությանը, նախարարն ասաց․ «Այն, որ ամեն օր ունենում ենք հարաբերականորեն կայուն թվեր, դա ևս հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ է։ Սովորաբար նման համավարակները տարածվում են պայթյունաձև, բայց մենք նման իրավիճակ չունենք: Այսինքն դիմակների պատշաճ կրելը մեզ մոտ էլ է ապացուցել, որ դրանք արդյունավետ ենԵթե այդպես չլիներ, մենք պատիկներով ավելի շատ դեպքեր կունենայինք: Այսինքն դիմակների կրումը աշխատում է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին