Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը

06 Հուլիս, 2020 17:57
ՍԱՏՄ աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են մոտ 100 սննդի շղթայի օպերատորների գործունեությունը

ՀՀ պարետի որոշումներով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների չկատարման հիմքով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներն այսօր 24 ժամով կասեցրել են երկրում գործող մոտ հարյուր սննդի շղթայի օպերատորների գործունեությունը:

48 ժամով կասեցվել է Երեւանի Հրազդանի կիրճում գտնվող «Ամառ» սրճարան-ռեստորանի գործունեությունը՝ կատարման համար պարտադիր սանիտարհիգիենիկ նորմերի գրեթե ամբողջ սպեկտորը խախտելու համար. մատուցվել է նարգիլե, աշխատակիցները չեն կրել դիմակ, միեւնույն սեղանի շուրջ նստած են եղել 5-ից ավելի անձինք, բացակայել են գրառումները աշխատակիցների ջերմաչափման եւ ախտահանման գրանցմատյաններում:

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շարունակվել է երեկվանից սկսված խստացված ստուգայցը հանրային սննդի օբեկտներում, խանութներում ու արտադրական կազմակերպություններում: Բազմաթիվ տնտեսավարողներ շարունակում են անպատասխանատու վերաբերվել սահմանված կարգին. խախտվում են կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերը:

Նախկինում խախտումներ թույլ տված եւ մեկ անգամ արդեն 24 ժամով կասեցված մի շարք տնտեսավարողների մոտ սակայն, արձանագրվել է դրական տեղաշարժ՝ թերացումներն ակնհայտորեն պակասել են կամ իսպառ վերացվել:

Ստուգայցեր անցկացվել են հանրապետության բոլոր մարզերում:

Տեսչական մարմինը տնտեսավարողներին աջակցում է խորհրդատվությամբ, ցուցումներով, ինչպես նաեւ հիշեցնում կրկնակի խախտումների պարագայում սպասվող ավելի խիստ պատժամիջոցների մասին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին