Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Աջակցության համար դիմելիս՝ սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած անձանց հնարավորություն կտրվի եւս մեկ դիմում ներկայացնելու

06 Հուլիս, 2020 17:40
Աջակցության համար դիմելիս՝ սխալ կամ թերի տվյալներ ներկայացրած անձանց հնարավորություն կտրվի եւս մեկ դիմում ներկայացնելու

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 20-րդ եւ 22-րդ միջոցառումներով նախատեսված աջակցության համար դիմած եւ սխալ տվյալներ ներկայացրած քաղաքացիներին հնարավորություն կտրվի եւս մեկ անգամ դիմելու:

Դիմումի մշակման արդյունքում հնարավոր է մերժում, եթե քաղաքացին ներկայացրել է վճարային քարտի տվյալներ, որը պատկանում է այլ անձի, եթե վճարային քարտի համարը սխալ է կամ, եթե վճարային քարտը գործող չէ։

Նշված հանգամանքներից որեւէ մեկի առկայության դեպքում՝ դրամական աջակցության գումարը չի կարող փոխանցվել։

Միջոցառումներով սահմանված դրամական աջակցությունից օգտվելու համար անհրաժեշտ է dimum.ssa.am կայքի միջոցով ներկայացնել նոր էլեկտրոնային դիմումում՝ լրացնելով բացառապես դիմող քաղաքացու քարտային հաշվին վերաբերող ճիշտ տվյալներ։

Նշենք, որ մինչեւ սխալ տվյալներով լրացված դիմումի մերժման մասին հաղորդագրություն ստանալը հնարավոր չէ մուտքագրել ճշտված տվյալներով երկրորդ դիմում, ուստի անհրաժեշտ է սպասել առաջին դիմումի մերժման մասին ծանուծցմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին