Կարևոր իրադարձություններ

«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ` շրջակա միջավայրին հասցնելով ավելի քան 3,8 մլն դրամի վնաս. հարուցվել է վարչական վարույթ

06 Հուլիս, 2020 13:09
«Եղեգ» ՓՀԷԿ-ն իրականացրել է սահմանված ջրաքանակից ավելի ջրառ` շրջակա միջավայրին հասցնելով ավելի քան 3,8 մլն դրամի վնաս. հարուցվել է վարչական վարույթ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից «Եղեգ ՀԷԿ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» ՓՀԷԿ-ում իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ ընկերությունն իրականացրել է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրաքանակից ավել ջրառ՝ խախտելով ՀՀ ջրային օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջը։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Հաշվարկվել է 3.813.821 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։


Հարուցվել է վարչական վարույթ

 

Լրահոս

Դիտել ավելին