Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել

05 Հուլիս, 2020 23:08
«Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել

«Իմ քայլը» խմբակցությունը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը, տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Հարցն ընդգրկված է Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում:

Նշենք, որ Հովհաննես Խաչատրյանը զբաղեցրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ Ակտիվների, պարտավորությունների և կապիտալի կառավարման վարչության ղեկավարի պաշտոնը։
 
 

Լրահոս

Դիտել ավելին