Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    630
    642

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

05 Հուլիս, 2020 20:35
Այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Վարդավառը՝ որպես քրիստոնեական տաղավար տոն, Քրիստոսի այլակերպություն կամ Քրիստոսի պայծառակերպություն, հայ ժողովրդական նախաքրիստոնեական և քրիստոնեական տոն, ըստ եկեղեցական տոնացույցի նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո, կիրակի օրը՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով։ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է։

Վարդավառը հայկական ավանդական տոների շարքում ամենասիրելիներից մեկն է, ամառային ամենասիրված տոնը։ Քաղաքներում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ», այսինքն՝ ուրախ ջրել անծանոթներին և անցորդներին։

Այս տարի տոնը նշվելու է հուլիսի 19-ին: Դեռրս հայտնի չէ՝ ինչպես կտոնվի այն ասյ տարի՝  երկրում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված: 

Լրահոս

Դիտել ավելին