Կարևոր իրադարձություններ

Իլոն Մասկը սատարում է Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությանը

05 Հուլիս, 2020 20:14
Իլոն Մասկը սատարում է Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությանը

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ սատարում է ռեփեր Քանյե Ուեսթի՝ ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրությանը:

«Ես լիովին աջակցում եմ քեզ»,- գրել է Մասկը թվիթերյան իր էջում:

Նշենք, որ Ուեսթն իր առաջադրվելու ծրագրերի մասին առաջին անգամ հայտարարել է 2015-ին: Այդ ժամանակ երաժիշտը հավաստիացրել էր, որ մասնակցելու է 2020-ի ընտրություններին: Սակայն, թեկնածուների գրանցման ժամկետներն արդեն ավարտվել են: Աշնանը կայանալիք ընտրություններում այդ պաշտոնի համար կպայքարեն ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին