Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Երեկվանից ավարտեցի ծառայությունս ոստիկանությունում․ Արմեն Ղուկասյան

05 Հուլիս, 2020 17:37
Հեղինակ՝ Արմեն Ղուկասյան
Երեկվանից ավարտեցի ծառայությունս ոստիկանությունում․ Արմեն Ղուկասյան

ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հարգելի գործընկերներ, պատիվ ունեմ ձեզ իրազեկելու, որ երեկվանից ավարտեցի ծառայությունս ոստիկանությունում՝ անցնելով վաստակած հանգստի։ Խոստովանեմ, որ նման որոշումը ինձ հեշտ չի տրվել, հաշվի առնելով 37 տարիների իմ անմնացորդ ներդրումը պետության կարևորագույն հենասյուներից մեկը համարվող ոստիկանության համակարգում․ մի համակարգում, որտեղ ես անցկացրել եմ իմ երիտասարդության և հասունության լավագույն տարիները, կուտակելով մարդկային կարևորագույն կապիտալը՝ հարգանքը և ձեռք բերելով բազմաթիվ ընկերներ։

Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել, նախևառաջ, իմ ավագ գործընկերներին, խոնարհվել նրանցից շատերի հիշատակի առջև, ումից ես շատ բան եմ սովորել, նրանցից ստացված գիտելիքների ու հարուստ փորձի հիման վրա կայացել եմ որպես պրոֆեսիոնալ, ավանդույթի ուժով դրանք հարստացրել ու, հնարավորինս, փոխանցել երիտասարդներին։ Ուստիև, կարծում եմ, որ վաստակել եմ մեր վետերանների շարքին արժանիորեն դասվելու իրավունքը։

Ուզում եմ շնորհակալությունս հայտնել նաև ներկայիս բոլոր գործընկերներիս՝ շարքային ոստիկանից մինչև ոստիկանապետ, ում հետ պատիվ եմ ունեցել ծառայելու, պատվախնդրությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով կատարելու առաջադրված խնդիրները՝ մշտապես ուղենիշ ունենալով սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Ինձ ճանաչողները կարող են հավաստել, որ որևէ պաշտոն ինձ չի փոխել․ միշտ գործել եմ խղճիս մտոք, եղել սկզբունքային և ուղղամիտ, պահպանել բարոյական համընդհանուր ներմերը, եղել ազնիվ ինքս իմ, գործընկերներիս ու քաղաքացիների հանդեպ, միաժամանակ մեղքի անփարատելի զգացում ապրելով ծառայողական պարտքը կատարելիս զոհված յուրաքանչյուր գործընկերոջս ընտանիքի հանդեպ։

Ցանկանում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել ոստիկանական այն սերնդին, որ վաղն է գալու։ Շնորհակալ եմ թեկուզև այն բանի համար, որ գիտակցաբար եք ընտրելու մի մասնագիտություն, որը լի է լինելու վտանգներով ու ձեր սերնդին բաժին հասնելիք փորձություններով, պահանջելու է մտավոր, ֆիզիկական և հոգկան ուժերի գերլարում։ Շնորհակալ եմ գալիք սերնդի ներկայացուցիչներին նաև նրա համար, որ գալու եք համակարգ, բերելով ձեր կրեատիվությունը, նորարարական մոտեցումներն ու մտածելակերպը, ինչը մեր ոստիկանության բարեփոխման հաջողության կարևորագույն գրավականն է լինելու։

Իմ երախտագիտությունն եմ հայտնում նաև ընտանիքիս անդամներին, հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս՝ ծառայությանս ողջ ժամանակահատվածում ինձ սատարելու, և, ինչու չէ, հայցում նաև ձեր ներողամտությունը՝ մեր շփումների պահանջվող ինտենսիվությունը չպահպանելու համար (արդեն ազատ ժամանակս կների այդ թերացումս շտկելու համար, կլինեմ հասանելի բոլորիդ համար
Հ․Գ․ Պլանավորում եմ ամբողջովին նվիրվել գիտամանկավարժական գործունեությանը։

Պատիվ ունեմ՝
ձեր պաշտոնաթող գնդապետ Արմեն Ղուկասյան»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին