Կարևոր իրադարձություններ

Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ. Արամ Սարգսյան

05 Հուլիս, 2020 15:33
Հեղինակ՝ Արամ Սարգսյան
Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ. Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր Սահմանադրության օրն է, որի «Այո»-ն մեր երկրում այդպես էլ ոչ մի անգամ արդար քվե չստացավ։ Գուցե մեզ Սահմանադրություն, Սահմանադրական դատարան ընդհանրապես պետք չի, ու այդ պատճառով է, որ ժողովուրդը չի հավատում ու չի քվեարկում։ Չէ, ավելի շուտ մեզ Սահմանադրության փոփոխությամբ սեփական իշխանությունը ամրապնդող իշխանություն պետք չի...

Համոզված եմ, որ վաղուց ժամանակն է կենտրոնաձիգ, լրիվ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ, համազոր հանրային մանդատ ստացած կառավարման համակարգով, արդար «Այո» ստացած ու այլևս չփոխվող Սահմանադրություն ունենալ, հետևաբար հույսով ու սպասումով ասում եմ՝ «Տոնդ շնորհավոր, Սահմանադրություն ջան»:

 

Լրահոս

Դիտել ավելին