Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6736 դեպք է հայտնաբերվել

05 Հուլիս, 2020 15:00
Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 6736 դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6736 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով օպերատիվ շտաբը։

2005 պացիենտի մոտ կորոնավիրուսային հիվանդության կլինիկական ախտանիշներ չկան։ Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 134 մարդ, ավելի քան 3800-ը՝ ապաքինվել։

Վարակման նոր դեպքեր են գրանցվել 84 տարածաշրջաններում, առավել մեծ թվով՝ Մոսկվայում (650), Մերձմոսկվայում (287), Սանկտ Պետերբուրգում (275), Խանտի Մանսիյսկի վարչական շրջանում (272) եւ Սվերդլովսկի մարզում (266): Ամենաքիչը՝ Ղրիմում (11 դեպք), Սևաստոպոլում (6 վարակված) և Հրեական ինքնավար մարզում (3 դեպք)։ Միակ տարածաշրջանը, որտեղ նոր դեպքեր չեն հայտնաբերվել, դարձել է Չուկոտկան ։

Ռուսաստանում համավարակի բռնկման ամբողջ ընթացքում գրանցվել է վարակման 681 հազար 251 դեպք, որից 10 հազար 161-ը մահացել է, 450 հազար 750-ը՝ ապաքինվել։

 

Վարակմաննորդեպքերենգրանցվել84տարածաշրջաններում,առավելմեծթվով՝Մոսկվայում(650),Մերձմոսկվայում(287),ՍանկտՊետերբուրգում(275),ԽանտիՄանսիյսկիվարչականշրջանում(272)եւՍվերդլովսկիմարզում(266):Ամենաքիչը՝Ղրիմում(11դեպք),Սևաստոպոլում(6վարակված)ևՀրեականինքնավարմարզում(3դեպք)։Միակտարածաշրջանը,որտեղնորդեպքերչենհայտնաբերվել,դարձելէՉուկոտկան։
 

Լրահոս

Դիտել ավելին