Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,42
    6,72

Կարևոր իրադարձություններ

Հուլիսի 4-ին արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3072 դեպք է հայտնաբերվել

05 Հուլիս, 2020 14:47
Հուլիսի 4-ին արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման 3072 դեպք է հայտնաբերվել

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 68305 արձանագրություն, իսկ հուլիսի 4-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3072 դեպք։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին