Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ

05 Հուլիս, 2020 14:24
Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուշավան թաղամասի այգեգործական ամառանոցների ճանապարհին հրդեհ է նկատվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած տոլ (տանիքը ծածկելու նյութ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։47-ին, մարվել՝ 18։59-ին։ Այրվել է մոտ 200 խմ տոլ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին