Կարևոր իրադարձություններ

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

05 Հուլիս, 2020 13:54
ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

Երեկ՝ հուլիսի 4-ին, Ստեփանակերտում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Ադրբեջանից հայ փախստականների միության, Արցախի ժուռնալիստների միության, Ստեփանակերտի մամուլի ակումբի, Շուշիի կանանց ռեսուրսային կենտրոնի, Երիտասարդության միջազգային քրիստոնեական միության (YMCA), Քաղաքացիական նախաձեռնությունների կենտրոնի և Ժողովրդական դիվանագիտության ինստիտուտի ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։ 

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որը լավ հնարավորություն է ծանոթանալու հարցերի լայն շրջանակի շուրջ Արցախի քաղաքացիական հասարակության տեսակետներին:

Հայաստանի ԱԳ նախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում ՀՀ մոտեցումները և կարևորեց քաղաքացիական հասարակության դերը հումանիտար ոլորտի շփումներում։

 

Լրահոս

Դիտել ավելին