Կարևոր իրադարձություններ

35-ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել և մահացել

05 Հուլիս, 2020 13:38
35-ամյա լիբանանահայ տղամարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել և մահացել

Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է ցած նետվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի օպերգծով տեղակալ Արկադի Սահակյանը, նույն բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Հովհաննես Ասատրյանը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանները կամրջի տակ՝ բետոնե ցանկապատի և երկաթե դարպասի մոտ հայտնաբերել են 30-35 տարեկան տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 35-ամյա Գրիգոր. Հ.-ն է, ով լիբանանահայ է:

Մանրամսները ՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին