Կարևոր իրադարձություններ

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ. ԱԻՆ

05 Հուլիս, 2020 12:59
Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում․ կա զոհ. ԱԻՆ

Այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին՝ Ծափաթաղ գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արշակ Ղ․, ծնված 1993 թ․) բախվել է «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Աշոտ Գ․) հետնամասին, այնուհետև՝ դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ ընկնելով հայտնվել Սևանա լճում։

Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել Արշակ Ղ․-ի դին, այնուհետև՝ դուրս բերել ավտոմեքենան,  հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին