Կարևոր իրադարձություններ

Արցախում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք․ մասնակցել է Ջալալ Հարությունյանը (լուսանկար)

05 Հուլիս, 2020 12:33
Արցախում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք․ մասնակցել է Ջալալ Հարությունյանը (լուսանկար)

Այսօր՝ հուլիսի 5-ին, ՊԲ կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկների ընդունման հանդիսավոր հավաք, որին մասնակցել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ լրատվական ծառայությունից։ 

Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով զորակոչիկներին բանակի շարքերում ծառայության անցնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նորակոչիկները պատվով կկատարեն հայ ժողովրդի պահապանը լինելու բարձր առաքելությունը՝ վերջիններիս մաղթելով բարի և հաջողություններով ուղեկցվող ծառայություն:

Հանդիսավոր միտինգի ավարտին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն առանձնազրույց է ունեցել նորակոչիկների հետ, պատասխանել վերջիններիս հուզող հարցերին և պատասխանատու սպայակազմին տվել նորակոչիկների՝ զինվորական կյանքին արագ ինտեգրվելու համար անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:

 

Լրահոս

Դիտել ավելին