Կարևոր իրադարձություններ

Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկու անչափահասի դի է հայտնաբերվել

05 Հուլիս, 2020 12:15
Սարսանգի ջրամբարում ջրահեղձ եղած երկու անչափահասի դի է հայտնաբերվել

Հուլիսի 3-ից մինչ այսօր Արցախի ԱԻՊԾ փրկարար ուժերի վարչության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմի կողմից շուջօրյա որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր ժամը 11:10-ին Սարսանգի ջրամբարից հայտնաբերվել է նաև Մարտակերտի շրջանի Վ.Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչ՝ Դ.Ս.-ի դին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ լրատվական ծառայությունից։

Ցամաքից 10 մետր հեռավորությամբ, 3մ խորությամբ, մյուս ջրահեղձ եղած պատանու դիակի հայտնաբերման տարածքից մոտ 100 մետր հեռավորության վրա:

Նշենք, որ հուլիսի 3-ին ժամը 21:20-ին ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնից տեղեկություն էր ստացվել, որ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի անչափահաս բնակիչներ՝ Է.Ա.-ն՝ ծնված 2009 թվականին և Դ.Ս.-ն՝ ծնված 2006 թվականին, ջրահեղձ են եղել Սարսանգի ջրամբարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին